Պրեմիեր Լիգայում խփած գոլերի քանակով Ստերլինգը հավասարվել է Բերգկամպին և Օուենին

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը Պրեմիեր Լիգայում խփած գոլերով հավասարվել է Մայքլ Օուենին և Դենիս Բերգկամպին։

Opta-ի տվյալների համաձայն՝ «Չելսիի» հարձակվողը իր կարիերայի ընթացքում մասնակցել է 181 խաղի, դառնալով՝ 120 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի վերջին խաղում «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Ընթացիկ մրցաշրջանում Սթերլինգը 17 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։