Անգլիական երեք ակումբներ ցանկանում են գնել Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վստահ չէ իսպանական ակումբում իր ապագայի հարցում, հայտնում է Todofichajes-ը։

Հոլանդացի ֆուտբոլիստը կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու տարբերակներ ունի։ Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան» ցանկանում են գնել կիսապաշտպանին։

Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Transfermarkt-ը հոլանդացու արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։