Կազեմիրոն կարող է փոխել ակումբային գրանցումը

Բրազիլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Քոնուրը, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է սաուդյան արաբական «Ալ-Նասրը»։ Հիշեցնենք, որ այս ակումբի գույները պաշտպանում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ու սենեգալցի Սադիո Մանեն։

Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2022 թվականի ամռանը։ 31-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։