ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը Ուորեն Զաիր-Էմերիի հետ

ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Փարիզյան ակումբը պատրաստվում է հինգ տարով նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի մարտին, երբ խաղացողը կդառնա 18 տարեկան։

Զաիր-Էմերին ՊՍԺ-ի սան է. 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։