Ֆլորիան Վիրցի ապագայից նոր տեղեկություն կա

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հաջորդ տարի չի հեռանա թիմից, հայտնում է լրագրող Քերի Հոուն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտադիր է շարունակել բարձր մակարդակով ելույթները, որպեսզի հետագայում տեղափոխվի եվրոպական թոփ ակումբ։

Նշվում է, որ Վիրցի հավակնորդների թվում կան այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Բավարիան» և «Բարսելոնան»։

20-ամյա խաղացողի արժեքը 100 մլն եվրո է։ Վիրցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։