ՊՍԺ-ի ղեկավարությունը արդեն գտել է Կիլիան Մբապպեի փոխարինողին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է հեռանալ փարիզյան թիմից, հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը արդեն գտել է Մբապպեի փոխարինողին։ Փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է թիմի առանցքային դեմք, սակայն ակումբը դեմ չէր լինի վաճառել ֆրանսիացուն՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։

Հնարավոր գործարքի գումարը կարող է գերազանցել 60 մլն եվրոն։