Լուիս Էնրիկեն իր օգնականին ուղարկել է Փարիզի գիշերային ակումբներ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հսկողություն է կազմակերպել ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ, հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էնրիկեն օգնականին ուղարկել է փարիզյան գիշերային ակումբներ՝ պարզելու, թե արդյոք իր ֆուտբոլիստները գաղտնի երեկույթների են հաճախում։ Մասնագետը նաև հանձնարարել է վերահսկել ֆուտբոլիստների սոցիալական ցանցերի տեղեկատվությունը, որպեսզի խաղացողների վրա բացասաբար չազդեն համացանցի միջոցով։

Կարգապահությունը համարվում է իսպանացի մարզչի աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկը։

Վերջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։