Կին մրցավարը առաջին անգամ կսպասարկի Պրեմիեր Լիգայի հանդիպումը

Մրցավար Ռեբեկա Ուելչը կդառնա առաջին կին մրցավարը, ով կսպասարկի Պրեմիեր Լիգայի տղամարդկանց հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է «Ֆուլհեմի» մամուլի ծառայությունը, 40-ամյա Ուելչը կսպասարկի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի լոնդոնցիների՝ «Բարնլիի» հետ տնային հանդիպումը։ Խաղը կկայանա դեկտեմբերի 23-ին։

2022 թվականի հունվարին Ուելչը դարձավ առաջին կին մրցավարը, ով մրցեց տղամարդկանց Անգլիայի գավաթի խաղը, իսկ անցյալ ամիս նա չորրորդ մրցավարն էր «Ֆուլհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի համար (0-1):