Լա Լիգան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ է ուղարկել ամենաշատ թվով ակումբներ

Իսպանիայի առաջնությունը պատվիրակել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում ամենաշատ թվով ակումբներ։

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլ են դուրս եկել «Ռեալ-Սոսյեդադը», «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն»։ Փլեյ-օֆֆ փուլին կմասնակցեն իտալական Ա սերիայի և գերմանական Բունդեսլիգայի երեք, իսկ Պրեմիեր Լիգայի երկու թիմեր: Մեկական ակումբ կներկայացնի Դանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի առաջնությունները։

Հատկանշական է, որ իսպանական ակումբները ոչ միայն դուրս են եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ, այլև հաղթել են իրենց խմբերում՝ զբաղեցնելով դրանցում առաջին տեղը։