Վիկտոր Օսիմհենի ապագայից նոր տեղեկություն կա

«Նապոլին» համաձայնել է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ։

Պայմանագրում փոխհատուցման չափը կկազմի 130 մլն եվրո։

Շուտով սպասվում է «Նապոլիի» պաշտոնական հայտարարությունը։

Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։