Ժոզե Մոուրինյո. «Մենք այլ իրականություն ունենք»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի մասին խոսքերին։

«Այնպես չէ, որ ես նախանձում եմ, բայց «Մանչեսթեր Սիթին» մեծ գումարներ վճարեց Կալվին Ֆիլիպսի համար, և այժմ Պեպն ասաց, որ պետք է հեռանա: Նա կգնա, նորը կգնեն։

Մենք այլ իրականություն ունենք: Մեզ համար այնքան էլ հեշտ չէ խաղացողներ ձեռք բերելը»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» 49 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։