«Չելսին» հարձակման գիծը ուժեղացնելու երեք տարբերակ է քննարկում

«Չելսին» կազմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի երեք հարձակվողների կարճ ցուցակը, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների առաջնահերթ թեկնածուները շարունակում են մնալ Վիկտոր Օսիմհենը «Նապոլի» և Իվան Թոնին «Բրենտֆորդ»:

Բացի այդ, ակումբը դիտարկում է «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Հիշեցնենք, որ 16 տուրից հետո «Չելսին» 19 միավորով 12-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։