Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր ապագայի մասին:
«Ցանկանում եմ, որ «Ատլետիկոն» լինի իմ վերջին ակումբը Եվրոպայում, որից հետո ես կարող եմ հաճույք ստանալ այլ տեղ խաղալուց: Որտե՞ղ կցանկանայի գնալ պայմանագրիս ավարտից հետո: Ես կցանկանայի մնալ այստեղ:
Ես այն մակարդակի վրա եմ, որն անհրաժեշտ է այս թիմում խաղալու համար։ Ես լավ խաղ եմ ցուցադրում: Մենք կտեսնենք, թե արդյոք ես հնարավորություն կունենամ մնալու, բայց, իհարկե, այստեղ շատ այլ խաղացողներ կան, այնպես որ մենք կտեսնենք»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում GFFN-ը:
32-ամյա Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականին։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Ատլետիկոյի» 21 խաղում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։