«Չելսին» հունվարին պատրաստ կլինի բաց թողնել իր վինգերին

Լոնդոնի «Չելսին» հունվարին պատրաստ կլինի բաց թողնել իր վինգեր Նոնի Մադուեկեին, ում մեկ տարի առաջ 35 միլիոն եվրոյով ձեռք էին բերել ՊՍՎ «Էյնդհովենից»։

Լրագրող Ջեյմս Օլիի տեղեկությունների համաձայն՝ 21-ամյա անգլիացին կարող է վարձավճարով հեռանալ «Չելսիից»։ Վաճառելով որոշ ֆուտբոլիստների՝ «Չելսին» ցանկանում է մեծացնել հունվար ամսվա տրանսֆերային բյուջեն։

Լոնդոնյան թիմը ցանկանում է ձմռանը վաճառել երեք պաշտպանների՝ Տրևո Չալոբային, Մարկ Կուկուրելային և Յան Մացենին: