Ստեֆանո Պիոլի. «Կանենք ամեն ինչ Եվրոպա Լիգայում հաղթելու համար»

Իտալական «Միլանը» լավ խաղաց «Նյուքասլի» դեմ՝ հասնելով հաղթանակի, սակայն դա չօգնեց նրանց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։

Այնուամենայնիվ, Ստեֆանո Պիոլիի թիմը կպայքարի Եվրոպա Լիգայում, և ակումբի մարզիչը խոստացել է, որ ոչ պակաս եռանդով կպայքարի այս գավաթի համար։

«Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը հիասթափեցնող է, չնայած հասկանում էինք, որ հեշտ չի լինելու։ Մենք չօգտագործեցինք այն հնարավորությունները, որոնք ունեինք մյուս հանդիպումներում։

Այսօր մենք լավագույն երկրորդ խաղակեսն անցկացրինք։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Եվրոպայի լիգայում հաղթելու համար»,- «Միլանի» մարզչի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։