«Մանչեսթեր Յունայթեդի» 13 ֆուտբոլիստ բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը

Այս շաբաթավերջին Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղի կունենա հյուսիսարևմտյան դերբի «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:

Sky Sports-ի հաղորդաշարը բացահայտել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստների հայտացուցակը, ովքեր բաց կթողնեն կամ կարող են բաց թողնել «Էնֆիլդում» կայանալիք մեծ խաղը:

Այս ցուցակում կա 13 ֆուտբոլիստ՝ Կազեմիրոն, Քրիստիան Էրիկսենը, Տիրել Մալասիան, Լիսանդրո Մարտինեսը, Բրունու Ֆերնանդեշը, Մեյսոն Մաունթը, Վիկտոր Լինդելոֆը, Ջեյդոն Սանչոն, Ամադ Դիալոն, Հարի Մագուայրը, Լյուկ Շոուն, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը։