Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ըստ Sports Zone-ի՝ սաուդյան «Ալ-Հիլալը», որի կազմում խաղում են Նեյմարն ու Մալկոմը, մտադիր է շատ լավ առաջարկ անել 31-ամյա Կազեմիրոյին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանին կառաջարկվի պայմանագիր՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ բրազիլացու ներկայացուցիչները պատրաստ են բանակցել «Ալ-Հիլալի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։