Չավի. «Հավատում եմ մեր նախագծին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է ակումբի ղեկավարների հետ հարաբերությունների մասին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թիմի ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են գոհ 43-ամյա իսպանացու աշխատանքից։

«Մենք ֆանտաստիկ հարաբերություններ ունենք նախագահ Դեկուի, Ռաֆա Յուստեի հետ: Հիմա ավելի քան երբևէ հավատում եմ մեր նախագծին և նրան, ինչ մենք անում ենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։