«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Միլանը» «Բարսելոնայից» տեղեկատվություն է խնդրել պաշտպան Կլեման Լենգլեի հետ կապված իրավիճակի մասին։ Այս մասին սոցցանցերում գրում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացին հայտնվել է այն ցանկում, որոնցով հետաքրքրված են ռոսոներիները: Միլանցիները ցանկանում են ամրապնդել իրենց թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

28-ամյա Լանգլեն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլայում»: Ֆրանսիացին այս մրցաշրջանում չի խաղացել Անգլիայի առաջնությունում՝ նա խաղում է բացառապես Կոնֆերենցիաների Լիգայում։