«Բարսելոնան» հրաժարվել է փոխանակել Ռաֆինյային

«Բարսելոնան» հրաժարվել է Ռաֆինյային փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ: Սրա մասին հայտնում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Սանչոն հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Վինգերը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «կարմիր սատանաներից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշենք, որ այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում։ Դրանցում բրազիլացին երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: