Չավին համոզել է «Թոթենհեմի» ֆուտբոլիստին տեղափոխվել իր թիմ

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի լո Սելսոյի ծառայություններով:

Todofichajes պորտալի լրագրողների տեղեկությունների համաձայն՝ գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաջող բանակցություններ է վարել և արգենտինացուն համոզել տեղափոխվել Կատալոնիա։

27-ամյա հարավամերիկացու պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո։