Google-ում տարվա ամենահայտնի մարզիկների եռյակում Ռոնալդուն ու Մեսսին բացակայում են

Աստղային հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» և ամերիկյան «Ինտեր Մայամիում», չեն ընդգրկվել 2023 թվականին Google-ի հարցումների լավագույն 10 մարզիկների ցուցակում:

Այս վարկանիշում առաջինը NFL Buffalo Bills-ի խաղացող Դամար Համլինն է։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն է։

Լավագույն եռյակը եզրափակում է NFL-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Թրևիս Քելսեն («Կանզաս Սիթի Չեֆս»):