Վիկտոր Օսիմհենը կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Սրա մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աֆրիկացի գոլահարի նոր աշխատանքային պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի կեսերը: Աշխատավարձի հստակ չափը դեռ չի հաղորդվում։

Անցած մրցաշրջանում Օսիմհենը դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։