Չավի. «Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի լավ խաղանք»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անտվերպենը» հաղթեց «Բարսելոնային», Չավի Էրնանդեսի թիմը երկրորդ անգամ պարտվեց այս մրցաշրջանում, թեև խմբում պահպանեց առաջին տեղը։ Ակումբի մարզիչը մեկնաբանել է հանդիպման արդյունքները։

«Մի կողմից հասանք մեր նպատակին եւ խմբում գրավեցինք առաջին տեղը։ Մյուս կողմից, իհարկե, ուզում էի խումբն այլ կերպ ավարտել։ Ակնհայտ է, որ հետագա առաջընթացի համար պետք է բարելավել խաղը։

Ուրախ եմ, որ մենք դեռ պայքարում ենք բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում ենք, փորձում եմ իրերին դրական նայել»,- Չավիի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը։