Ալեսանդրո Ֆլորենցի. «Եվրոպա Լիգան այժմ մեր նպատակն է»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի խաղում «Միլանը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց անգլիական «Նյուքասլին»: Սակայն դա չօգնեց Ստեֆանո Պիոլիի թիմին դուրս գալ Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի հաջորդ փուլ։

Այնուամենայնիվ, «Միլանը» վճռական է գարնանը Եվրոպայի Լիգայում հաջողության հասնելու համար։

«Եվրոպա Լիգայում էլ ուժեղ թիմեր կան, պետք է փորձենք հաղթել այնտեղ։ Բայց դեռ վաղ է։ Այսօր փոխարինումների շնորհիվ մեզ հաջողվեց շրջել հանդիպումը»,- Ֆլորենցիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հետաքրքիր է, որ «Միլանը» նախկինում երբեք չի հաղթել Եվրոպա Լիգան: