Պեպեն գերազանցեց Չեմպիոնների Լիգայում սեփական ռեկորդը

Չորեքշաբթի երեկոյան «Պորտուն» 5:3 հաշվով հաղթեց «Շախտյորին» և վաստակելով 12 միավոր դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։

«Վիշապների» գոլերից մեկը խփեց փորձառու պաշտպան Պեպեն։ Պորտուգալացին գերազանցեց Չեմպիոնների Լիգայի սեփական ռեկորդը՝ գոլ խփելով 40 տարեկան 290 օրականում։ Պեպեն մրցաշարի պատմության ամենատարեց ռմբարկուն է։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին։ «Պորտուի» մրցակիցները կարող են լինել Մյունխենի «Բավարիան», «Արսենալը», «Ռեալը», «Ռեալ Սոսյեդադը», «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիան» կամ «Մանչեսթեր Սիթին»: Փլեյ-օֆֆի հանդիպումները պես կսկսվեն փետրվարին: