Սերու Գիրասին անգլիական ակումբի թիրախում է

«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն հետևում է գերմանական Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներից մեկին՝ ի դեմս «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիին:

Sky Sports-ի տեղեկություններով՝ Էրիկ տեն Հագի թիմը դիտարկում է հունվարին 27-ամյա գվինեացու տրանսֆերի տարբերակը։

Հիշեցնենք, որ Գիրասին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Սա երկուսով պակաս է, քան խփել է մրցաշարի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիայից»: