Մասիմիլիանո Ալեգրի. ««Ինտերը» Սկուդետտոյի ֆավորիտ է, իսկ մենք խաղից խաղ ենք գնում»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ևս մեկ անգամ հասկացրել է, որ այս մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակը ոչ թե Սկուդետտոն է, այլ Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելը։

««Ինտերը» Սկուդետտոյի ֆավորիտ է, թիմը լավ պատրաստված է դրա համար: Մենք աճի լավ ռիթմ ենք ձեռք բերել և խաղից խաղ ենք գնում։ Վաղը մենք պետք է շատ բարդ հանդիպում անցկացնենք «Ջենոայի» հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալեգրին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ ընդամենը երկու միավորով է զիջում «Ինտերին»: