Անտուան ​​Գրիզմանը ցանկություն է հայտնել մինչև կարիերայի ավարտը մնալ «Ատլետիկոյում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը ցանկություն է հայտնել մինչև կարիերայի ավարտը մնալ «Ատլետիկոյում»։

Այնուամենայնիվ, ֆրանսիացին կցանկանար իր վերջին տարիներն անցկացնել այլ մայրցամաքում։

«Ես ցանկանում եմ, որ «Ատլետիկոն» լինի իմ վերջին ակումբը Եվրոպայում։ Հետո ես կցանկանայի վայելել ֆուտբոլը մեկ այլ մայրցամաքում։ «Ատլետիկոյում» մնալու ցանկություն ունեմ։

Ես այն մակարդակի վրա եմ, որն անհրաժեշտ է թիմին։ Տեսնենք՝ շանս կտա՞ն։ Մադրիդի «Ատլետիկոն» շատ լավ ֆուտբոլիստներ ունի»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում TNT Sports Brazil-ը։