Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին ուշադրությամբ հետևում է Միլանի «Ինտերի» հաջողություններին, նա թիմի կազմում առանձնացնում է հատկապես արգենտինացի Լաուտարո Մարտինեսին։
Բալոտելին ասել է, որ Մարտինեսին ավելի բարձր է դասում «Բարսելոնայի» լեհ գերաստղ Ռոբերտ Լևանդովսկուց:
«Նա շատ ուժեղ է, ես նրան ավելի բարձր եմ դասում Լևանդովսկուց։ Ես կցանկանայի Լաուտարո Մարտինեսին տեսնել Օսիմհենի հետ խաղալիս: Նրանք երկուսն էլ հիանալի են»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Լաուտարո Մարտինեսը Միլանի «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։