Ֆերան Տորես. «Փորձում են ոչնչացնել «Բարսելոնան»»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Քիգայի խմբային փուլի վերջին տուրում «Անտվերպենից» կրած պարտությունից հետո (2:3):

«Ամբողջ թիմը աջակցում է Չավիին։ Շատ հեշտ է քննադատել գլխավոր մարզչին։ Ակումբն այժմ ճնշման տակ է, փորձում են ոչնչացնել մեզ։ Նրանք ցանկանում են, որ մենք տրվենք մեր զգացմունքներին և սկսենք նյարդայնանալ։ Բայց թիմը պատրաստվում է շտկել իրավիճակը։

«Բարսելոնայի» շուրջ միշտ մեծ աղմուկ է բարձրանում, մենք պետք է դրանով ապրենք»,- Sport.es-ը հաղորդում է Ֆերանի խոսքերը: