Լուիս Էնրիկե. «Փետրվարին մենք շատ ավելի ուժեղ կլինենք»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի ելույթը Չեմպիոնների Լիգայում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն խմբում 2-րդ տեղով դուրս եկավ ուժեղագույն ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆ։

«Ուրախ եմ, որ Չեմպիոնների Լիգայի բոլոր վեց հանդիպումներում մենք հստակ պատկերացում ցույց տվեցինք. մենք միշտ գրոհում էինք և միշտ ավելի շատ հնարավորություններ էինք ստեղծում, քան մեր մրցակիցները:

Ամռանը մենք պայմանագիր կնքեցինք 11 նորեկների հետ, հայտնվեց նոր շտաբ, ամեն ինչ նոր է։ Չեմ կասկածում, որ փետրվարին մենք շատ ավելի ուժեղ կլինենք»,- լրագրողներին ասել է Էնրիկեն։