Ռաֆայել Լեաու. «Նպատակը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալն էր»

Իտալական «Միլանը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, բայց ոչ եվրոպական մրցաշարերից՝ նրանք կշարունակեն պայքարը Եվրոպայի Լիգայում։

Թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խոստովանել է, որ այս արդյունքն ընկալվել է որպես ձախողում՝ նպատակը փլեյ-օֆֆ դուրս գալն էր։

«Նպատակը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ մտնելն էր, բայց չստացվեց: Այնուամենայնիվ, Եվրոպան մեզ համար շարունակվում է»,- Ռաֆայել Լեաուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» իր ողջ պատմության ընթացքում երբեք չի հաղթել ոչ ՈՒԵՖԱ-ի գավաթում, ոչ էլ Եվրոպայի Լիգայում: Թիմը վերջին անգամ Չեմպիոնների Լիգայում հաղթել է 2007 թվականին։