Սերժի Ռոբերտո. ««Բարսելոնան» շատ զայրացած է «Անտվերպենից» կրած պարտությունից»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի «Անտվերպենի» հետ հանդիպումից հետո խոսել է լրատվամիջոցների հետ։

«Կապտանռնագույնները» 3:2 հաշվով պարտվեցին բելգիական թիմին։

«Այս պարտությունը մեզ շատ զայրացրեց՝ չնայած փլեյ-օֆֆ դուրս գալուն: Մենք չպետք է մեզ նման պարտություններ թույլ տանք։ Առաջին րոպեներին զիջելն անընդունելի է։ Սա անմիջապես հարվածում է թիմին:

Մենք դժգոհ ենք արդյունքից։ «Բարսելոնան» մեծ ընտանիք է։ Դժվար պահերին մենք պետք է հնարավորինս համախմբվենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։