«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ասել է, որ իր թիմը դեռ կառուցման փուլում է:
«Երբ ես ասում եմ, որ մենք դեռ կառուցման փուլում ենք, դա այն պատճառով է, որ մենք պետք է բարելավենք որոշ բաներ:
Թիմ եկան նոր ֆուտբոլիստներ, հայտնվեցին երիտասարդներ։ Մենք երկու տարի անընդմեջ չկարողացանք դուրս գալ խմբից և հայտնվեցինք Եվրոպայի Լիգայում։ Միայն հիմա է մեզ հաջողվել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր վաստակել»,- մամուլի ասուլիսում իր դիրքորոշումը բացատրել է Չավին։