«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆաբինյոն կիսվել է այս մրցաշրջանում մերսիսայդցիների ցուցադրած խաղի տպավորություններով։
Հիշեցնենք, որ ամռանը բրազիլացին լքեց «Լիվերպուլը» և տեղափոխվեց «Ալ-Իթթիհադ»:
«Ես շատ ուրախ եմ, որ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց առջևում դեռ շատ տուրեր կան։ Լավ են խաղում նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Աստոն Վիլան»: Նրանք ունակ են պայքարել տիտղոսի համար։
«Լիվերպուլը» 90-րդ րոպեից հետո գտավ խաղերը հաղթելու և գոլ խփելու ճանապարհը։ Սա ցույց է տալիս, թե որքան ուժեղ է թիմի մտածելակերպը։ Սա շատ կարեւոր է Պրեմիեր Լիգայում հաղթելու համար»,- Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը։