Պոլ Պոգբան կներկայանա հակադոպինգային դատարան

Յուվենտուսի կիսապաշտպան Պոլ Պոգբան հունվարի 18-ին կներկայանա հակադոպինգային դատարան։ Սրա մասին իր էջերում պատմում է La Gazzetta dello Sport-ը։

Ինչպես գիտեք, ֆրանսիացի ֆուտբոլիստի օգոստոսյան թեստերը ցույց են տվել տեստոստերոնի բարձր մակարդակ։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հակադոպինգային դատախազությունը Պոգբայի համար չորս տարով որակազրկում է պահանջում։

Ֆուտբոլիստի կողմը հույս ունի, որ պատիժն ավելի մեղմ կլինի։