Ռաֆայել Վարանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է անգլիական ակումբից հեռանալուն ու Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիր կնքելու համար հետաքրքրված է «Ալ-Նասրը»։ Ակումբը արդեն բանակցություններ է սկսել Վարանի տրանսֆերի շուրջ։

Անգլիական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 15 մլն եվրո։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է ութ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։