Լեանդրո Պերեդես․ «Արգենտինայի հավաքականում Գառնաչոն պետք է մոռանա Ռոնալդուի հանդեպ ունեցած իր կրքի մասին»

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պերեդեսը զգուշացրել է Ալեխանդրո Գառնաչոյին, որ նա պետք է մոռանա Կրիշտիանու Ռոնալդուին նմանակելու մասին ազգային հավաքականում գտնվելու ժամանակ։

«Այս թեմայով կատակեցինք նրա հետ։ Նա շատ ամաչկոտ է և կատակների չէր արձագանքում։ Մենք խեղճին խելագարեցինք։ Ինչպես Ալեխանդրոն արդեն ասել է, Ռոնալդուն իր կուռքն է, նա փորձում է խաղալ Կրիշտիանուի ոճով, դրա հետ կապված խնդիր չկա։

Մյուս կողմից, Արգենտինայի հավաքականում Գառնաչոն պետք է մոռանա Ռոնալդուի հանդեպ ունեցած իր կրքի մասին, քանի որ այստեղ մենք ունենք մեր կուռքը»,- DSports-ի հետ զրույցում Լիոնել Մեսսիի ակնարկով ասել է Պարեդեսը։