Լյուկա Էրնանդեսը նշել է այն հարձակվողին, ով ամենաշատն է տպավորել իրեն

ՊՍԺ-ի պաշտպան Լյուկա Էրնանդեսը նշել է այն հարձակվողին, ով ամենաշատն է տպավորել իրեն։

«Ես կընտրեմ Մբապպեին. Նման արագ խաղացողներից շատ դժվար է պաշտպանվել։ Նա մեզ շատ խնդիրներ առաջացրեց, երբ ես նրա դեմ խաղում էի «Բավարիայում»», – Էրնանդեսի խոսքերն է մեջբերում PSG Community-ը:

Նա նաև ընդգծել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին, ում դեմ նա խաղացել է «Ատլետիկո Մադրիդում» հանդես գալու ժամանակ։