«Մանչեսթեր Յունայթեդը» իր պատմության մեջ երկրորդ անգամ զբաղեցրեց 4-րդ տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Բավարիային»՝ մրցաշարն ավարտելով 4-րդ տեղում։

Ամբողջ խմբային փուլի ընթացքում Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է ընդամենը 4 միավոր։

Իր ողջ պատմության ընթացքում սա ընդամենը երկրորդ դեպքն է, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Առաջին նման դեպքը եղել է 2005 թվականին (6 միավոր), երբ խմբի մրցակիցներն էին «Վիլյառեալը», «Բենֆիկան» և «Լիլը»։