ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝

Նորբերտո Բալեկյան «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)
Արթուր Միրանյան – «Նոա»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Պարի ՆՆ» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝

Վարդան Բիչախչյան – «Արարատ-Արմենիա»
Դմիտրի Գունկո – «Ուրարտու»
Վահե Գևորգյան – «Ալաշկերտ»
Եղիշե Մելիքյան – «Փյունիկ»
Վարդան Մինասյան – «Արարատ-Արմենիա»
Ալեքսանդր Պետրակով – Հայաստանի ազգային հավաքական

Քվեարկությունը պետք է ուղարկել thebest@ffa.am էլ. հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր։