Վալտեր Մացցարի․ «Մենք արժանի էինք հաղթանակի»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին «Բրագայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) ամփոփել է խաղը։

«Ուրախ եմ, հատկապես, որ մենք գոլ բաց չթողեցինք լավ ֆուտբոլ ցուցադրող թիմ դեմ։ Ես շատ ուրախ եմ։ Մենք արժանի էինք հաղթանակի, գոլերը խփվեցին բախտի մի փոքր օգնությամբ, բայց շատ պահեր ստեղծեցինք, և վերջնական արդյունքը ապահովեցինք, կարծում եմ, անսակարկելի է։

Մենք փորձում ենք դուրս գալ դժվար պահից և տեսնել, թե արդյոք կարող ենք կայունություն գտնել առաջիկա մի քանի խաղերում»,- Մացցարիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։

Նշենք, որ հաղթանակի շնորհիվ իտալական ակումբը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց։