Լուի Օփենդա. «Մեկ օր կհայտնվեմ Անգլիայում կամ Իսպանիայում»

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդան կիսվել է իր ապագայի ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողին արդեն կապում են թոփ-ակումբներ տեղափոխության հետ:

«Իմ ապագա՞ն։ Ես բաց եմ բոլոր տարբերակների համար: Երևի մի օր կհայտնվեմ Անգլիայում կամ Իսպանիայում։ Այնուամենայնիվ, այս պահին ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «ՌԲ Լայպցիգում» խաղալու վրա»,- նրա խոսքերն է մեջբերում Football Tweet-ը:

Նախկինում Օփենդան մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բելգիացին Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրած 14 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։