Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին շատ լավ շանսեր ունի գլխավորելու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Relevo հրատարակության տեղեկություններով՝ մանկունիանցիների ղեկավարությունը հիացած է իսպանացի մասնագետով։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագի դիրքը շատ բարդ է։ Թիմն այս մրցաշրջանում արդեն 12 պարտություն է կրել բոլոր մրցաշարերում։ Երեկ մանկունիանցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից՝ իրենց խմբում զբաղեցնելով վերջին տեղը։
Լոպետեգին նախորդ մրցաշրջանում գլխավորեց «Վուլվերհեմփթոնը» Պրեմիեր լիգայում, սակայն ամռանը հեռացավ թիմից՝ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: