«Ինտերը» չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ գնել հունվարին

Միլանի «Ինտերը» չի պատրաստվում նոր ֆուտբոլիստներ գնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ներաձուրիի» բյուջեն ակումբին թույլ չի տալիս ձմռանը տրանսֆերներ իրականացնել։ Աղբյուրը նշում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեմ չէր լինի պահեստայինների նստարանին նոր հարձակվող ունենալուն։

Սակայն ղեկավարությունը չի կարող բավարարել իտալացի մասնագետի ցանկությունը։ Ներկա պահին «Ինտերը» գլխավորում է Ա սերիան՝ երկու միավորով տարբերությամբ Թուրինի «Յուվենթուսից», որը առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: