«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր սոցիալական ցանցերում հուզական հաղորդագրություն է գրել՝ նվիրված Իտալիայի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինիի կարիերայի ավարտին։
«Ջորջոնե, հազար մարտերի ընկեր։ Մենք միասին ենք անցել մեր կարիերայի մեծ մասը: Միասին կռվեցինք, ընկանք, բարձրացանք, հաղթեցինք։ Դու այն թիմակիցն էիր, որին բոլորը ցանկանում էին ունենալ, իսկական առաջնորդ՝ խաղադաշտում և դրանից դուրս։
Շատերն արդեն ասել են, թե որքան յուրահատուկ էիր դու, բայց ես ուզում եմ մի պարզ և հսկայական շնորհակալություն հայտնել բոլոր այն պահերի համար, որ մենք միասին ենք ապրել: Հաջողություն ապագայում, իմ ընկեր»,- գրել է Բուֆոնը սոցցանցի իր էջում։