Յոզուա Կիմմիխը ամռանը կարող է հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը ամռանը կարող է հեռանալ թիմից։

Bild-ի տեղեկություններով՝ նման ելքը միանգամայն հավանական կլինի, եթե մինչև ամառ ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը Թոմաս Տուխելի թիմի հետ։

Կիմմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Մյունխենյան ակումբը չի ցանկանում ռիսկի դիմել անվճար ֆուտբոլիստին կորցնելու համար, ուստի, եթե գերմանացին չերկարաձգի պայմանագիրը մինչև ամառ, ղեկավարությունը կքննարկի նրան վաճառելու առաջարկները։ Նույն իրավիճակում է Ալֆոնսո Դևիսը, ով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալով»։

Կիմմիխի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։