Էրիկ տեն Հագ․ «Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչ է պակասել իր թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղում։

«Ֆուտբոլիստները տվել են իրենց ամեն ինչ, դուք կարող եք դա տեսնել այն ոգով, որը նրանք ցույց տվեցին: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։ Ուզում եմ գովել նրանց հիանալի թիմային աշխատանքի համար շատ ուժեղ «Բավարիայի» դեմ խաղում։

Թիմին պահեստայինների նստարանից էներգիա էր պետք։ Սա հատկապես վերաբերում էր հարձակման գծին: Այնուամենայնիվ, տարբերակները քիչ էին»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանկունիացիները պարտվեցին 0:1 հաշվով և չկարողացան նույնիսկ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել՝ իրենց խմբում զբաղեցնելով վերջին տեղը։