Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ամռանը թիմ հրավիրել Էրլինգ Հոլանդին կամ Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2024 թվականի ամռանը նոր հարձակվող գնել։

Diario AS-ի տեղեկություններով՝ մադրիդյան թիմի գլխավոր թիրախներն են Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ից և Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Այս խաղացողներից մեկը հաջորդ ամառ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալին» դեռ պետք կգա պահեստային հարձակվողի դեր խաղալու ֆուտբոլիստ։ Ղեկավարությունը պատրաստվում է գնել Խոսելուին, ով այս մրցաշրջանում հանդես է գալիս «Արքայական» ակումբում վարձավճարով։

Խոսելուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։